ԱՊԼ-ի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 20-ին․ Սեբալյոս

ԱՊԼ-ի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 20-ին․ Սեբալյոս

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Արսենալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», ասել է, որ պատրաստվում են հունիսի 20-ից վերսկսել Պրեմիեր լիգան:

«Մենք հանձնեցինք թեստեր 48 ժամ առաջ, ամբողջ թիմի թեստերի արդյունքները բացասական արդյունք են ցույց տվել: Մենք պատրաստվում ենք վերսկսել առաջնությունը Իսպանիայից մեկ շաբաթ անց (հունիսի 12-ին), այսինքն՝ մենք պատրաստվում ենք վերսկսել հունիսի 20-ին», – Սեբալյոսի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով TVE-ին:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում մրցաշրջանը ընդհատվել էր մարտին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Մայիսի 18-ին Պրեմիեր լիգայի ակումբները միաձայն քվեարկեցին վերսկսել պարապմունքները՝ սոցիալական հեռավորության կանոններին համապատասխան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում