«Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Սամուել Յումտիտիին

«Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել Սամուել Յումտիտիին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Panorama.am«Բարսելոնա»-ն պատրաստ է վաճառել ֆրանսիացի պաշտպան Սամուել Յումտիտիին, փոխանցում է regnum.ru-ն։

Հրապարակման համաձայն, «Բարսելոնան» պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել 30 միլիոն եվրոյով:

Նշվում է, որ Յումտիտին չի ցանկանում լքել կատալոնական ակումբը, բայց եթե նա հեռանա, ապա կնախընտրի մեկնել «Արսենալ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ», որոնք հետաքրքրված են իրենով:

Հիշեցնենք, որ Յումթիթին «Լիոն»-ից տեղափոխվել է «Բարսելոնա» 2016-ի ամռանը, 25 միլիոն եվրոյի դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում