Աղբյուր. Լա Լիգայի վերսկսումը կհետաձգվի

Աղբյուր. Լա Լիգայի վերսկսումը կհետաձգվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը որոշել է հետաձգել առաջնության վերսկսումը, տեղեկացնում է El Partidazo de COPE-ն:

Նախատեսվում էր այն վերսկսել հունիսի 12-ին, բայց որոշում է կայացվել մրցաշրջանը շարունակել հունիսի 19-ին:

Ակումբները չեն կարողանա թիմային մարզումներ անցկացնել մինչև հունիսի 1-ը և նրանց երկու շաբաթ կպահանջվի մարզավիճակ հավաքելու համար:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի ամբողջական խաղացանկը կհրապարակվի մայիսի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում