Լոկոմոտիվը դեմ է ՌՊԼ-ի վերսկսմանը

Լոկոմոտիվը դեմ է ՌՊԼ-ի վերսկսմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՄոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր տնօրեն Վասիլի Կիկնաձեն հայտարարել է, որ ակումբը դեմ է ՌՊԼ-ի վերսկսմանը, տեղեկացնում է Russia 24-ը:

«Մենք արդեն դիմել ենք Լիգայի ղեկավարներին և հայտնել ենք մեր մտահոգությունների մասին:

Պետք է քննարկել այս հարցը, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ:

Տեսնում ենք, որ Բունդեսլիգան վերսկսվել է, բայց դեռ չգիտենք՝ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ առողջապահական համակարգի վրա»,- ասել է Կիկնաձեն:

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի առաջնությունը պետք է վերսկսվի հունիսի 21-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում