Սետյեն. Ես և Մեսսին վստահ ենք ՝ Բարսելոնան կարող է հաղթել Չեմպիոնների լիգան

Սետյեն. Ես և Մեսսին վստահ ենք ՝ Բարսելոնան կարող է հաղթել Չեմպիոնների լիգան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը վստահ է, որ իր թիմը կարող է նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, տեղեկացնում է beIN Sports-ը:

«Իհարկե, մենք կարող ենք այս կազմով հաղթել այդ մրցաշարում: Մեսսիի հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձացրել, բայց երկուսս էլ գիտենք, որ մեր թիմը կարող է նվաճել ցանկացած տիտղոս:

Պետք է բարելավենք մեր խաղը և փորձենք ավելի լավը դառնալ»,- ասել է Սետյենը:

Հիշեցնենք՝ Մեսսիին հայտարարել էր, որ ներկայիս կազմով և մարզավիճակով «Բարսելոնային» դժվար կլինի հաղթել Չեմպիոնների լիգան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում