Բայերը սահմանել է Հավերցի տրանսֆերային արժեքը

Բայերը սահմանել է Հավերցի տրանսֆերային արժեքը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Բայերը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է 70 միլիոն ֆունտով վաճառել կիսապաշտպան Կայ Հավերցին անգլիական ակումբներից մեկին: Ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Չելսին» , հայտնում է The Sun-ը:

Միևնույն ժամանակ «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը «Բարսելոնայի» տրանսֆերային հիմնական նպատակներից մեկն է: Ըստ Sport1-ի, կատալոնական ակումբը պատրաստ է երեք խաղացող առաջարկել գերմանացի կիսապաշտպանի դիմաց:

Խոսքը գնում է կիսապաշտպան Կառլես Ալենյայի և պաշտպան Էմերսոնի մասին, որոնք վարձավճարով են հանդես գալիս «Բետիսի» կազմում, ինչպես նաև Մարկ Կուկուրելյայի, ով ևս վարձավճարով խաղում է «Խետաֆեում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում