Յուվենտուս վերադառնալու համար Պոգբան պետք է ֆինանսական զիջումների գնա

Յուվենտուս վերադառնալու համար Պոգբան պետք է ֆինանսական զիջումների գնա

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային տեղեկացրել են, որ նա պետք է ֆինանսական զիջումների գնա, եթե առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է տեղափոխվել «Յուվենտուս»:

Պոգբայի տրանսֆերի դիմաց «Յունայթեդը» ցանկանում է ստանալ 100 մլն եվրո: Թուրինյան ակումբը տրանսֆերում կարող է ներառել մի քանի խաղացողի: Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռեալն» ու ՊՍԺ-ն:

Ֆրանսիացու պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ-ի հունիսի 30-ը: «Կարմիր սատանաները» կարող են օգտագործել պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու հնարավորությունը:

ԱՊԼ-ի դադարեցված առաջնությունում Պոգբան մասնակցել է 7 խաղի ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում