Ռեալը աշխարհի ամենաթանկ ակումբն է մնում

Ռեալը աշխարհի ամենաթանկ ակումբն է մնում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: KPMG խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ ակումբների վարկանիշը։

Զեկույցում առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը», որը գնահատվում է 3 միլիարդ 478 միլիոն եվրո։ Երկրորդ տեղում հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդը» (3,3 մլրդ)։

Ցանկի առաջին երկու տեղերն անփոփոխ էին մնացել նախորդ տարվանից, 3-րդ տեղում հայտնվել է «Բարսելոնան» (3,1 մլրդ)՝ լավագույն եռյակից դուրս մղելով «Բավարիային» (2,8 մլրդ)։

Թոփ-15-ում հայտնվել են նաև «Լիվերպուլը» (2,6 մլրդ), «Մանչեսթեր Սիթին» (2,6), «Չելսին» (2,2), «Տոտենհեմը» (2,0), ՊՍԺ-ն (1,9), «Արսենալը» (1,85), «Յուվենտուսը» (1,7), Դորտմունդի «Բորուսիան» (1,2), «Ատլետիկոն» (1,1), «Ինտերը» (983 մլն) ու «Շալկեն» (814 մլն)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում