Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Յուվենտուսից

Ռոնալդուն մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ Յուվենտուսից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մրցաշրջանի ավարտին հեռանալ թիմից։ Այս տեղեկությունը հայտնել է լրագրող Պյետրո Բալցանոն թվիթերյան իր էջում։

«Առայժմ սա կարելի է շշուկների շարքին դասել, բայց այս տեղեկությունն ինձ տարբեր աղբյուրներից է հասնում ու դրա համար էլ ստիպում է ուշադրություն դարձնել։ Մրցաշրջանի ավարտին Ռոնալդուի ու «Յուվենտուսի» ճանապարհները կարող են բաժանվել։ Սա այն է, ինչ ինձ հաղորդել են։ Կրկնում եմ, սրանք առայժմ շշուկներ են։ Տեսնենք»,- գրել է Բալցանոն։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում Ռոնալդուն խփել է 21 գոլ ու դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։ Մյուս մրցաշարերում (Չեմպիոնների լիգա, Իտալիայի Գավաթ, Իտալիայի Սուպերգավաթ) 35-ամյա ֆուտբոլիստը իր ակտիվում 4 գոլ ու 1 արդյունավետ փոխանցում է գրանցել մասնակցած 10 խաղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում