Բասկետբոլ․ Ռեալը երկարաձգել է Ջեյսի Քեռոլի հետ պայմանագիրը

Բասկետբոլ․ Ռեալը երկարաձգել է Ջեյսի Քեռոլի հետ պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ArmSport.amՄադրիդի «Ռեալի» բասկետբոլի թիմը պաշտոնապես հայտարարել է թիմի պաշտպան Ջեյսի Քեռոլի հետ մեկ մրցաշրջանով պայմանագիրը երկարաձգելու մասին։

Եվրոլիգայի-2019/20 խաղարկությունում Քեռոլը մեկ խաղի միջինում 7,5 միավոր էր վաստակել ու 1,2 խլում։

Ավելի վաղ 37-ամյա բասկետբոլիստը մտածում էր կարիերան ավարտելու ուղղությամբ, սակայն ավելի ուշ որոշում կայացրեց ավարտել 2020/21 մրցաշրջանը, որը նրա համար անընդմեջ 10-րդը կդառնա «Ռեալի» կազմում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում