Արսենալը միացել է Կոուտինյոյի համար պայքարին

Արսենալը միացել է Կոուտինյոյի համար պայքարին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որի իրավունքները պատկանում են «Բարսելոնային», կարող է փոխել թիմը։

Այն բանից հետո, ինչ մյունխենյան ակումբը չօգտվեց խաղացողին գնելու կետից, բրազիլացին չգիտի, թե որտեղ է հանդես գալու մյուս մրցաշրջանում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։

Կոուտինյոն կնախընտրեր վերադառնալ Անգլիայի առաջնություն․ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Չելսին» ու «Նյուքասլը»։

Պայքարին միացել է նաև «Արսենալը»։ Կոուտինյոն համապատասխանում է մարզիչ Միկել Արտետայի պահանջներին։ Բանակցությունները պետք է վարի Ռաուլ Սանլեին՝ «Բարսայի» նախկին մարզական տնօրենը, որը հիմա պաշտոն է զբաղեցնում լոնդոնյան ակումբում։

Ֆուտբոլիստի ծառայություններով նաև հետաքրքրվում են ՄՅՈՒ-ն ու «Լեսթերը»։ «Բարսան» պատրաստ է վաճառել Կոուտինյոյին, բայց նրան 100 մլն եվրո է գնահատում, ակումբը մտադիր չէ իջեցնել գինը։ Բացառված չէ, որ բրազիլացին կմնա «Բարսելոնայում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում