ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Մոնակոյի 19-ամյա հարձակվողով

ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է Մոնակոյի 19-ամյա հարձակվողով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Մոնակոյի» հարձակվող Պյետրո Պելեգրին կարող է տեղափոխվել ԱՊԼ։

19-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Մանկունիանցիները իտալացուն հետևում են այն օրվանից, երբ լրացավ նրա 16 տարեկանը։

Ընդ որում «Մոնակոն» մյուս մրցաշրջանի համար հույսեր է կապում Պելեգրիի հետ ու նրան դիտարկում որպես մեկնարկային կազմի խաղացող։

Պելեգրին «Մոնակո» էր տեղափոխվել «Ջենոայից» 2018 թվականին 30 մլն եվրոյի դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում