Բարսելոնան կկրճատի ակումբի սկաուտների կեսին

Բարսելոնան կկրճատի ակումբի սկաուտների կեսին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am«Բարսելոնան» ծրագրում է կրճատել անձնակազմը։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։

Խոսքը սկաուտների բաժնի մասին է։ Հիմա այնտեղ մոտ 40 աշխատակից կա, որոնցից միայն 15-20 հոգի կպահպանի իր տեղը։

Բաժնի աշխատակիցների մեծ մասի պայմանագրերը հունիսին ավարտվում են և դրանք չեն երկարացվի։

Ակումբը լքողներից ոմանք հավելավճար կստանան, մյուսները ամսական՝ 600 եվրո՝ կեսդրույք աշխատելով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում