Հայտնի է՝ երբ կվերսկսվի Ա Սերիան

Հայտնի է՝ երբ կվերսկսվի Ա Սերիան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել հունիսին ազգային առաջնությունը վերսկսելու գաղափարին։

«Ա Սերիան կվերսկսվի հունիսին։ Որոշումը հաստատված է Կառավարության կողմից»,-թվիթերյան իր էջում գրել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ա Սերիայի ղեկավարությունը հունիսի 13-ը հաստատել էր առաջնության վերսկսման օր։ Շատ հավանական է, որ հունիսի 13-ի հանգստյան օրերը կօգտագործվեն 25-րդ տուրի 4 խաղերի համար, որոնք տեղափոխվել էին մարտին․ «Ատալանտա»- «Սասուոլո», «Ինտեր»-«Սամպդորիա», «Տորինո»-«Պարմա» ու «Վերոնա»-«Կալյարի»։

Այդ կերպ, լրիվ մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 20-ին, ու յուրաքանչյուր թիմ նույն քանակի խաղեր կանցկացնի։

Ա Սերիայի առաջատարը «Յուվենտուսն» է, որը 26 տուրում 63 միավոր է վաստակել։ Երկրորդ տեղում «Լացիոն» է 62 միավորով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում