Լիվերպուլի տնային խաղերը կարող են չեզոք մարզադաշտերում անցկացվել

Լիվերպուլի տնային խաղերը կարող են չեզոք մարզադաշտերում անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ArmSport.am: «Լիվերպուլը», հավանաբար, ԱՊԼ-ի տնային խաղերը չեզոք մարզադաշտերում կանցկացնի։ Այս մասին հաղորդում է The Times-ը։

Իշխանություններն անհանգստացած են, որ մրցաշրջանի առանցքային խաղերում, այնպիսիք, ինչպիսին մերսիսայդցիենրի մասնակցությամբ խաղերն են, երկրպագուները կարող են հավաքվել մարզադաշտերի մոտ՝ խախտելով սոցիալական հեռավորության կանոնները, որոնք ընդունվել են կորոնավիրուսի համավարակի շրջանում։

«Լիվերպուլին» առաջնությունում 4 տնային խաղ է մնացել «Քրիսթալ Փելասի», «Ասթոն Վիլայի», «Բարնլիի» ու «Չելսիի» հետ։

Յուրգեն Կլոպի թիմը գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում