Բավարիայի նախագահը՝ Սանեի մասին․ Նա Nike-ի խաղակոշիկներով է խաղում, եթե գա մեզ մոտ, կբացահայտի Adidas-ի առավելությունները

Բավարիայի նախագահը՝ Սանեի մասին․ Նա Nike-ի խաղակոշիկներով է խաղում, եթե գա մեզ մոտ, կբացահայտի Adidas-ի առավելությունները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի հնարավոր տեղափոխության մասին։

«Սանեն, անխոս, հետաքրքիր անհատականություն է ոչ միայն իր խաղի շնորհիվ։ Նա նաև հանրահայտ ֆուտբոլիստ է հատկապես երիտասարդների շրջանում։

Հիմա նա Nike-ի խաղակոշիկներով է հանդես գալիս, բայց եթե տեղափոխվի «Բավարիա», կբացահայտի Adidas-ի առավելությունները»,-Հայների խոսքերն է փոխանցում Bayern & Germany-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում