Արսենալը նոր պայմանագիր է առաջարկել Օբամեյանգին

Արսենալը նոր պայմանագիր է առաջարկել Օբամեյանգին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է մնալ «Արսենալում»։

Լոնդոնյան ակումբը 30-ամյա գաբոնցուն պայմանագրի երկարաձգման առաջարկ է արել։ Այս տեղեկությունը հաստատում է Get French Football News-ը՝ հղում անելով L’Equipe-ին։

Նոր պայմանագրի մանրամասները հայտնի չեն։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Բարսելոնան» ու «Չելսին»։

ԱՊԼ ընթացիկ մրցաշրջանի 26 խաղում հարձակվողը խփել է 17 գոլ ու դարձել 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում