Բուֆոնը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ

Բուֆոնը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ պայմանագրի շուրջ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amԴարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բանակցում է Թուրինի «Յուվենտուս»-ի հետ պայմանագրի շուրջ, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Աղբյուրի համաձայն՝ 42-ամյա դարպասապահը թուրինյան թիմի հետ պայմանագիր կկնքի ևս մեկ մրցաշրջանի համար:

Այս մրցաշրջանում Բուֆոնը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում նա բաց է թողել 9 գոլ: Դարպասապահը 2001 թվականից խաղում է «Յուվենտուս»-ի կազմում, իսկ 2018-19 մրցաշրջանը նա անցկացրել է «ՊՍԺ»-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում