Ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հոկտեմբերից

Ծանրամարտի վարկանիշային մրցաշարերը կմեկնարկեն հոկտեմբերից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԾանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումները կվերսկսվեն 2020 թ․ հոկտեմբերի 1-ին և կավարտվեն 2021թ․ ապրիլի 30-ին:

Տոկիոյի խաղերի հետաձգումից հետո IWF-ն առաջարկել էր պարտադիր ուսումնամարզական հավաք կազմակերպել բոլոր այն մարզիկների համար, ովքեր կնվաճեին մասնակցության ուղեգրեր։

Ճամբարում նախատեսվում էր ստուգել բոլոր մարզիկներին, համոզվելու համար, որ խաղերում հանդես կգան միայն չվարակվախ ծանրորդները։

ՄՕԿ-ը չի հաստատել նախագիծը, փաստելով, որ դա կբարդացնի ազգային օլիմպիական կոմիտեների նախապատրաստությունը և կմեծացնի նրանց ծախսերը: Ճամբարը կամավոր պետք է լինի, ոչ թե պարտադիր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում