Սանչոն կարող է հայտնվել Մադրիդում

Սանչոն կարող է հայտնվել Մադրիդում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԻսպանական AS պարբերականը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» մտել է Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար պայքարի մեջ: «Ռեալը» ցանկանում է Սանչոյի տրանսֆերը ձեռք բերել 2021 թ-ին:

Սակայն հաղորդվում է, որ Սանչոն «Բորուսիայից» կարող է հեռանալ արդեն այս ամռանը: Սանչոյի տրանսֆերը ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդն»: Երիտասարդ տաղանդին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Չելսին» ու «Բարսելոնան»:

«Ռեալը» հույս է կապում այն փաստի հետ, որ ֆինանսական ճգնաժամի պարագայում ոչ մի ակումբ 100 մլն եվրո չի վճարի, իսկ «Բորուսիան» ավելի ցածր գնով բաց չի թողնի Սանչոյին:

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում անցկացրած 27 խաղում անգլիացին դարձել է 17 գոլի ու 17 գոլային փոխանցնման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում