Ռոխոն կվերադառնա Մանչեսթեր Յունայթեդ

Ռոխոն կվերադառնա Մանչեսթեր Յունայթեդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկուս Ռոխոն, որն այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Էստուդիանտեսի» կազմում, ամենայն հավանականությամբ, կվերադառնա անգլիական գրանդ: Արգենտինական ակումբի գլխավոր մարզիչ Լեանդրո Դեսաբատոն հայտնել է, որ ամեն ինչ գնում է դրան.

«Մեզ հիմա միայն մնում է սպասել, բայց, երևի, Ռոխոն կհեռանա: Պետք է հասկանալ «Յունայթեդի» դիրքորոշումը»,- ասել է Դեսաբատոն:

Բրիտանական կայքերի հաղորդմամբ, «Յունայթեդը» կվերադարձնի Ռոխոյին, քանի որ մրցաշրջանը սկսվելուն պես Սուլշերը պետք է ռոտացիայի դիմի՝ հաշվի առնելով 2 ամսիս չմարզվելու հետևանքով ֆուտբոլիստների մարզավիճակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում