Շիրակը հաղթեց և շրջանցեց Արարատին ու Նոային (տեսանյութ)

Շիրակը հաղթեց և շրջանցեց Արարատին ու Նոային (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի շրջանակում քիչ առաջ ավարտվեց «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը:

Առաջին խաղակեսը վտանգավոր պահերով հարուստ չէր: Երկրորդ խաղակեսում դրության տերը Գյումրիի թիմն էր: Բիչախչյանի սաներն ամբողջությամբ վերահսկում էին խաղադաշտը:

Խաղի 54-րդ րոպեին Ասլանյան-Կոնե-Մալաքյան եռաքայլ կոմբինացիան եզրափակեց Սոլոմոն Ուդոն՝ բացելով խաղի հաշիվը: 82-րդ րոպեին առաջնությունում իր 15-րդ գոլը խփեց Մորի Կոնեն՝ հաշիվը դարձնելով 2-0:

Այս պահին «Շիրակը» 32 միավորով 4-րդն է, իսկ «Արարատը» 31 միավորով նահանջեց 6-րդ հորիզոնական, բայց այս տուրի շրջանակում դեռ հանդիպում ունի անցկացնելու 5-րդ տեղ նահանջած «Նոան», որը հաղթանակի դեպքում կվերադառնա 4-րդ տեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում