ՄՅՈւ-ն ցանկանում է ձեռք բերել «նոր Պոգբային»

ՄՅՈւ-ն ցանկանում է ձեռք բերել «նոր Պոգբային»

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերգին:

Ֆուտբոլիստի հետաքրքրությունները ներկայացնում է Մինո Ռայոլան, և, ինչպես հաղորդվում է, 18-ամյա կիսապաշտպանը մերժել է ամստերդամյան ակումբի նոր պայմանագրի առաջարկը, ինչը ավելի է մեծացրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ:

Գրավենբերգը համարվում է նիդերլանդական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից մեկը: Նրա նախկին թիմակից Ջասթին Կլյուվերտը Գրավենբերգին համեմատել է «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ.

«Նա նոր Պոլ Պոգբան է: Նա շատ լավ խաղացող է: Նա իսկապես թոփ խաղացող է»,- մեջբերում է Կլյուվերտին Examiner-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում