Եթե օլիմպիական խաղերը 2021-ին չկայանան, ապա դրանք չեղյալ կհայտարարվեն. ՄՕԿ-ի անդամ

Եթե օլիմպիական խաղերը 2021-ին չկայանան, ապա դրանք չեղյալ կհայտարարվեն. ՄՕԿ-ի անդամ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amՏոկիոյի ամառային օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն 2021 թ., եթե մարզահանդեսը հաջորդ տարի էլ չկայանա, ապա դրանք չեղյալ կհայտարարվեն։ Այս մասին ասել է ՄՕԿ-ի անդամ, «Փարիզ-2024»-ի համակարգող հանձնաժողովի ղեկավար, Պիեռ-Օլիվյե Բեկերսը, գրում է ՀԱՕԿ-ը։

Նա նշել է, որ անիմաստ է հսկայական ծախսեր և հազարավոր աշխատակիցներ պահանջող նախագիծ պահելը։

«Բացի այդ, կարևոր է վերադառնալ նորմալ մարզական օրացույցի, խոշոր մրցաշարերի մասնակցել։ Բոլոր մարզական ֆեդերացիաները պետք է հարմարվեն խաղերի տեղափոխմանը: Նման գլոբալ փոփոխություններ դժվար կատարվեն երկրորդ անգամ»,- ընդգծել Պիեռ-Օլիվյե Բեկերսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում