Բավարիան հաղթեց ու կխաղա գավաթի խաղարկության եզրափակչում (տեսանյութ)

Բավարիան հաղթեց ու կխաղա գավաթի խաղարկության եզրափակչում (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԳերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում Մյունխենի «Բավարիան» ընդունեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Խաղն անցավ հետաքրքրիր պայքարում:

14-րդ րոպեին մյունխենցիների 14 համարն առաջ մղեց տանտերերին. Պուլիշիչին գոլային փոխանցում կատարեց Մյուլլերը: 70-րդ րոպեին Դանի դա Կոշտան հավասարեցրեց հաշիվը՝ 1-1: Սակայն հյուրերի ուրախությունը երկար չտևեց. 4 րոպե անց Կիմիխի փոխանցումից հետո Լևանդովսկին կրկին առաջ մղեց բավարացիներին: Ինչպես հետագայում պարզվեց, լեհ հարձակվողի գոլը հաղթական էր:

Հիշեցնենք, որ երեկ Լևերկուզենի «Բայերը» 3-0 հաշվով հաղթելով «Սաարբրուկենին», դարձել էր եզրափակչի առաջին մասնակիցը: Այսպիսով, եզրափակչում կկայանա «Բավարիա»-«Բայեր» հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում