Կոուտինյոն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ

Կոուտինյոն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Բարսելոնայի» կիսպաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, որն այս պահին վարձավճաով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, մրցաշրջանի ավարտից հետո հույս ունի վերադառնալ Անգլիա, որտեղ ժամանակին հանդես է եկել «Լիվերպուլի» կազմում:

27-ամյա բրազիլացուն իրենց կազմում ցանկանում են տեսնել «Նյուքասլը», «Չելսին» ու «Էվերթոնը»:

Մեծ է «Նյուքասլ» տեղափոխվելու հավանականությունը, քանի որ ակումբն ունի մեծահարուստ նոր սեփականատեր, որն էլ իր հերթին թիմը հզորացնելու նպատակ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում