Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Տոլիսոյի ծառայություններով

Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Տոլիսոյի ծառայություններով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի ծառայություններով:

«Յունայթեդն» արդեն բանակցություններ է վարում 25-ամյա ֆրանսիացու հետ: Բավարական ակումբը դեմ չէ խաղացողին 35 մլն եվրոյից ոչ պակաս գնով բաց թողնելու գաղափարին: Տոլիսոյի ծառայությունները հետաքրքրում են նաև «Ինտերին»:

Տոլիսոն 2017 թ-ին «Լիոնից» է տեղափոխվել «Բավարիա»: Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացին մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ.:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում