Իտալիայի գավաթ․ Յուվենթուսը երկու խաղերի արդյունքում հաղթեց Միլանին ու դուրս եկավ եզրափակիչ

Իտալիայի գավաթ․ Յուվենթուսը երկու խաղերի արդյունքում հաղթեց Միլանին ու դուրս եկավ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՖուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչի առաջին մասնակցի անունը հայտնի է։ Երկրի գործող չեմպիոնը՝ «Յուվենթուսը» եզրափակիչում է։

«Միլանի» դեմ պատասխան հանդիպումը ավարտվեց 0-0 հաշվով։ Առաջին խաղում դեռևս երեք ամիս առաջ «բիանկոներիները» հաղթել էին 1-0 հաշվով, ինչի շնորհիվ էլ դուրս եկան եզրափակիչ։

Հանդիպման առաջին կեսում Կրիշտիանու Ռոնալդուն վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Խաղի մեծ մասը «ռոսոներիները» անցկացնում էին 10 ֆուտբոլիստներով։ Դաշտից հեռացվել էր Անտե Ռեբիչը։

«Յուվենթուսը» եզրափակիչում ուժերն է չափելու «Նապոլի» – «Ինտեր» զույգի հաղթողի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում