Հայտնի է, թե երբ կմեկնարկի Ազգերի լիգայի նոր մրցաշրջանը

Հայտնի է, թե երբ կմեկնարկի Ազգերի լիգայի նոր մրցաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՀունիսի 17-ին՝ ՈւԵՖԱ շտաբ գրասենյակում, կայացավ ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները․

Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 3/4/5-ին և 6/7/8-ին, հոկտեմբերի 10/11 և 13/14-ին և նոյեմբերի 14/15 և 17/18-ին։

Այն ազգային հավաքականները, որոնք չեն մասնակցում Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆ փուլին, կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել հոկտեմբերի 7/8-ին և նոյեմբերի 11/12-ին։

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 առաջնություն

Որակավորման փուլը ընթացքի մեջ է։ Դեռևս չանցկացված խաղերը կկայանան 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։

Հայաստանի Մ-21 հավաքականը ընդգրկված է որակավորման առաջին խմբում, և դեռ պետք է մրցի Շվեդիայի (2 անգամ), Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն 2022

Որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 2-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը փլեյ-օֆֆ փուլում մրցելու է Բուլղարիայի ընտրանու դեմ։

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն

Վերջերս ներկայացված ՈՒԵՖԱ Ազգերի լիգային նմանվող Եվրոպայի Մ-19 առաջնության նոր ձևաչափով որակավորման փուլը հետաձգվել է։ Հետևաբար, 2021/2022 մրցաշրջանի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը կկայանա նախկին ձևաչափով։

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է որակավորման 11-րդ խմբում, որտեղ մրցելու է Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հասակակիցների հետ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնություն

Որակավորման փուլի ժամկետները չեն փոփոխվել և կկայանան 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Հայասանի Մ-17 հավաքականն ընդգրկված է որակավորման 12-րդ խմբում, որտեղ մրցելու է Սերբիայի, Դանիայի և Լատվիայի Մ-17 հավաքականների հետ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում