Գանձասար-Կապան – Ուրարտու. առաջին խաղակեսի գոլերը վճռեցին հանդիպման ելքը

Գանձասար-Կապան – Ուրարտու. առաջին խաղակեսի գոլերը վճռեցին հանդիպման ելքը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ավանի ակադեմիայի մարզադաշտում մրցեց «Ուրարտուի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում:

Հանդիպման 18-րդ րոպեին հյուրերի պաշտպանի և դարպասապահի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում Գեղամ Հարությունյանն առաջ մցեղ կապանյան թիմին:

«Ուրարտուից» 3 րոպե պահանջվեց պատասխան գոլը խփելու համար:

Արամ Բարեղամյանի փոխանցումից հետո գլխի հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Եվգենի Կոբզարը:

Այս խաղից հետո «Գանձասար-Կապանը» 22 միավորով 9-րդն է: «Ուրարտուն» 30 միավարով 7-րդ տեղում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում