Սևիլիայի դեմ խաղից առաջ Բարսելոնան կորուստներ ունի

Սևիլիայի դեմ խաղից առաջ Բարսելոնան կորուստներ ունի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Բարսելոնան» հրապարակել է «Սևիլիայի» դեմ խաղին հայտավորված ֆուտբոլիստների անունները:

Հայտացուցակից պարզ է դառնում, որ խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնեն Սերժի Ռոբերտոն ու Ֆրենկի դե Յոնգը: Սամուել Ումտիտին որակազրկման պատճառով բացակայում է:

Այսօր դե Յոնգն ու Ռոբերտոն անհատական մարզում են անցկացրել: «Սևիլիա»-«Բարսելոնա» խաղը կկայանա վաղը՝ հունիսի 19-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում