Սուլշեր․ Ռեշֆորդը ՄՅՈՒ-ի ապագա ավագն է

Սուլշեր․ Ռեշֆորդը ՄՅՈՒ-ի ապագա ավագն է

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։

Ավելի վաղ Ռեշֆորդի կոչով Մեծ Բրիտանիայի կառավարությունը 120 միլիոն ֆունտ էր հատկացրել, որպեսզի դպրոցականներին անվճար սնունդ մատակարարվի։

«Ռեշֆորդը ապացուցում է, որ նա մարդկային հիանալի հատկանիշներ ունի, ինչը շատ կարևոր է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ լինելու համար։ Բոլորովին վերջերս նա փոխեց շատ երեխաների կյանքեր։

Լինելով մարզիչ՝ ես շատ ուրախ էի տեսնել, թե ինչպես էր Մարկուսը զբաղվում կարանտինի ընթացքում։ Վերջին ամիսները ուղղակի անհավանական էին։ Մարկուսը հիանալի մարդ է։

Ակումբը հպարտանում է նրանով։ Նա թիմի ապագա ավագն է ու առաջատարը ինչպես «Մանչեսթեր Յունայթեդի», այնպես էլ Անգլիայի հավաքականի»,-ասել է Սուլշերը «Տոտենհեմի» դեմ խաղին ընդառաջ կայացած ասուլիսի ընթացքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում