Ռոնալդոն նշել է բոլոր ժամանակների 4 լավագույն ֆուտբոլիստների իր տարբերակը

Ռոնալդոն նշել է բոլոր ժամանակների 4 լավագույն ֆուտբոլիստների իր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԲրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, իսկ այժմ «Վալյադոլիդի» սեփականատեր և նախագահ Ռոնալդոն ասել է՝ ովքեր են իր կարծիքով, պատմության լավագույն ֆուտբոլիստները:

«Իմ կարծիքով պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներն են Պելեն, Մարադոնան, Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն: Նրանք ֆուտբոլի պատմության մեջ լավագույն չորս խաղացողներն են», – Ռոնալդուի խոսքերն է մեջբերում է Goal-ը:

Ավելի վաղ Ռոնալդոն խոսել էր ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում