Սոչի-Ռոստով. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Սոչի-Ռոստով. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ևս վերադարձավ: Վերադարձավ, սակայն սկանդալով: Ինչպես հայտնի է՝ երեկ պարզ դարձավ, որ «Ռոստովի» հայազգի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու 5 թիմակիցները վարակվել են կորոնավիրուսով, որից հետո ամբողջ թիմը մեկուսացավ: Թվում էր, թե խաղը կհետաձգվի, սական «Սոչին» այլ դիրքորոշում ուներ: Մրցակիցը չցանկացավ հետաձգել խաղը, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը «ձեռքերը լվացեց»: Մի խոսքով, խաղը պետք է կայանար, կամ «Ռոստովին» կգրանցվեր տեխնիկական պարտություն: Ի վերջո, Կարպինի թիմի փոխարեն խաղին կմասնակցի «Ռոստովի» Մ-19 տարեկանների թիմը:

Հիշեցնենք, որ «Սոչիի» կազմում են հանդես գալիս Հայաստանի հավաքականի անդամներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը:

Մի խոսքով, հաշվի առնելով տարբեր փաստեր, խաղն անչափ հետաքրքիր է մեզ համար: Նաև, «Ռոստովի» կազմում հայտավորված է 17-ամյա հայազգի Սերգեյ Կոչկանյանը:

Թիմերը կխաղան հետևյալ կազմերով.

«Սոչի». Ջանաև, Զաիկա, Մարգասով, Նովոսելցև, Մեվլյա, Միլադինովիչ, Բուրմիստրով, Նաբիուլին, Մոստովոյ, Զաբոլոտնիյ, Կոկորին

«Ռոստով». Պոպով, Ռոմանով, Կալիստրատով, Ռոգավա, Աբրամով, Գորելով, Գիռնիկ, Կոլոտիևսկի, Կուպրիյանով, Խռոմով, Տոպուրիա

Խաղի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում