Բավարիայի փիլիսոփայությունը հիմնված է այն փաստի վրա, որ մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում․ Ֆլիկ

Բավարիայի փիլիսոփայությունը հիմնված է այն փաստի վրա, որ մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում․ Ֆլիկ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԳերմանիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Բավարիան», որն արդեն ապահովել է չեմպիոնությունը Գերմանիայի առաջնությունում, հանդիպելու է «Ֆրայբուրգի» հետ: Մյունխենյան գրանդի գլխավոր մարզիչ Հանս Դիտեր Ֆլիկը կիսվել է իր սպասելիքներով սպասվող դիմակայությունից:

«Խաղայի ռիթմի պահպանումը շատ կարևոր է: «Ֆրայբուրգի» դեմ խաղից հետո մենք կունենանք մի ամբողջ շաբաթ: Մոտենում ենք առաջնության մնացած երկու խաղերին նույն տրամադրությամբ, ինչպես նախորդ խաղերում: Ցանկանում ենք հաջողության հասնել առաջիկա երկու խաղերում»:

Թիմի փիլիսոփայությունը հիմնված է այն փաստի վրա, որ մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Ֆրայբուրգը խաղում է մեծ կրքով, նրանք ունեն հիանալի մտածելակերպ: Ես սպասում եմ այդ հնադիպմանը»,- մեջբերում է Ֆլիկին ակումբի մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում