ՄՅՈւ-ի նախկին պաշտպանը կվերադառնա Բրազիլիա

ՄՅՈւ-ի նախկին պաշտպանը կվերադառնա Բրազիլիա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Լիոնի» պաշտպան Ռաֆայելը ցանկանում է լքել ֆրանսիական ակումբը և վերադառնալ Բրազիլիա, տեղեկացնում է Le Progres-ը:

Պաշտպանի պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է հաջորդ տարի: «Ֆլումինենսեն» մտադիր է պայմանագիր առաջարկել 29-ամյա ֆուտբոլիստին:

Հիշեցնենք, որ Ռաֆայելը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Ռաֆայելը մասնակցել է 13 հանդիպման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում