Նեյմարը տանուլ է տվել դատը

Նեյմարը տանուլ է տվել դատը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը տանուլ է տվել դատը «Բարսելոնայի» դեմ դատը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Ըստ հրապարակման, մերժվել է 28-ամյա բրազիլացու հայցը, որով նա պահանջում էր իրեն որպես բոնուս վճարել 43,6 միլիոն եվրո գումար: Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքն այժմ պարտավոր է կատալոնական թիմին վճարել 6,7 միլիոն եվրո գումար:

Ըստ Նեյմարի, կատալոնացիները հրաժարվել են իրեն վճարել այդ գումարը, քանի որ 2017 թվականին նա մինչև պայմանագրի լրանալը լքել է ակումբը՝ տեղափոխվելով «ՊՍԺ»՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում