Անչելոտի. Գլխացավանք պատճառեցինք Կլոպին

Անչելոտի. Գլխացավանք պատճառեցինք Կլոպին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ԱՊԼ-ի 30-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է BBC-ն:

«Բավական մոտ էինք հաղթանակին: Չէի ասի, թե Կլոպի թիմը գերազանցում էր մեզ:

Երեկ ես չեմպիոնական թիմ չտեսա և դա մեր համակցված խաղի արդյունքն էր:

Նրանք տիրում էին գնդակին, իսկ մենք՝ խաղի ընթացքին: Կարծում եմ՝ արդար արդյունք գրանցվեց»,- ասել է Անչելոտին:

Հիշեցնենք, որ Կլոպի գլխավորած թիմը վաստակել է 83 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիին» 23 միավորով:

«Էվերտոնը» իր ակտիվում ունի 38 միավոր և գտնվում է 12-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում