Մեսսին ու Գրիզմանը վիճել են մարզման ժամանակ

Մեսսին ու Գրիզմանը վիճել են մարզման ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Բարսելոնայի» հարձակվողներ Լեո Մեսին ու Անտուան Գրիզմանը վիճաբանել են թիմի առավոտյան մարզման ժամանակ: Այս մասին հայտնում է իսպանական Diario Gol-ը։

Բանը հասել է նրան, որ ֆուտբոլիստներին հանգստացնելու համար խառնվել են Կիկե Սետյենն ու օգնականները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Մեսսին ու Գրիզմանը վիճաբանում են: Ֆրանսիացու և արգենտինացու հարաբերությունները լարված են Գրիզմանի՝ «Բարսելոնայում» գտնվելու առաջին օրվանից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում