Գվարդիոլան՝ Սանեի հեռանալու մասին․ Ֆոդենն ու Գաբրիելը կարող են խաղալ ձախից

Գվարդիոլան՝ Սանեի հեռանալու մասին․ Ֆոդենն ու Գաբրիելը կարող են խաղալ ձախից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե ովքեր կարող են խաղալ ձախ եզրում Լերոյ Սանեի հեռանալուց հետո։

«Լերոյը մեր խաղացողն է։ Ես չգիտեմ՝ կհեռանա նա այս ամառ, թե կհեռանա իր պայմանագրի ավարտից հետո [հաջորդ տարում]։

Մենք բավականաչափ լավ ֆուտբոլիստներ ունենք։ Գաբրիելը կարող է խաղալ ձախից, Ֆոդենը նույնպես կարող է խաղալ ձախից, կա նաև Ստերլինգը»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ Սանեն չի երկարաձգելու պայմանագիրը ակումբի հետ։ Գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում