Ռոնալդուն Ա Սերիայում նոր ցուցանիշ է գրանցել

Ռոնալդուն Ա Սերիայում նոր ցուցանիշ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: «Յուվենտուսը» Ա Սերիայի 27-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Բոլոնյային» (2-0): .

«Բիանկոներների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հստակ իրացնելով 11-մետռրատոնց հարվածը՝ խփել է Իտալիայի առաջնությունում իր 43-րդ գոլը և դարձել պորտուգալացի ֆուտբոլիստների շրջանում Ա Սերիայի պատմության լավագույն ռմբարկուն:

Նախկինում այդ նվաճումը պատկանել էր Ռուի Կոշտային, ով խաղացել է «Ֆիորենտինայում» (1994 – 2001) և «Միլանում» (2001 – 2006):

Հետևեք մեզ նաև Telegram-ում