Վիտորիան հրաժարավել է Ռոմայի ֆուտբոլիստի վարձակալությունից՝ TikTok-ում տեսանյութ տեղադրելու պատճառով

Վիտորիան հրաժարավել է Ռոմայի ֆուտբոլիստի վարձակալությունից՝ TikTok-ում տեսանյութ տեղադրելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Ռոմայի» կիսապաշտպան Միրկո Անտոնուչին, ով հանդես է գալիս պորտուգալական «Վիտորիայի» կազմում վարձավճարով, կվերադառնա հռոմեական ակումբ նախանշված ժամկետից շուտ: Այս մասին հայտարարել է պորտուգալական ակուբի գլխավոր մարզիչ Խուլիո Վելասկեսը:

Պատճառն այն էր, որ ֆուտբոլիստը տեղադրել է զավեշտալի տեսանյութեր TikTok հավելվածում «Բոավիշտայից» կրած պարտությունից անմիջապես հետո (1-3):

«Միրկոյի նման պահվածքն անընդունելի է ինչպես դաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ռոմային արդեն տեղեկացվել է վարձակալության ժամկետի վաղաժամկետ դադարեցման մասին։ Այդքանը»,- ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Անտոնուչին ներողություն է խնդրել իր պահվածքի համար, բայց ֆուտբոլիստը բացակայում էր թիմի վերջին մարզման ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում