Քաթարում մինչև տարեվերջ նախատեսում է ևս երկու մարզադաշտ բացել Աշխարհի գավաթ 2022-ի համար

Քաթարում մինչև տարեվերջ նախատեսում է ևս երկու մարզադաշտ բացել Աշխարհի գավաթ 2022-ի համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.amԱշխարհի գավաթ 2022-ի համար Քաթարում ևս երկու մարզադաշտը կարող է բացվել մինչև 2020 թվականի ավարտը: Այս մասին հունիսի 23-ին հայտարարել է Աշխարհի գավաթի խաղարկության կազմկոմիտեի գլխավոր քարտուղար Հասան ալ-Թավադին, փոխանցում է regnum.ru-ն։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն հաստատել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի նոր ձևաչափը և այժմ սպասում է ՖԻՖԱ-ի կողմից վերջնական հաստատմանը: Ըստ նոր ձևաչափի՝ ընտրական փուլի հանդիպումները կկայանան 2021 թ. մարտից մինչև նոյեմբեր:

Եվրոպական գոտու ընտրական փուլը բաղկացած կլինի 10 խմբերից, որոնց հաղթողները կնվաճեն Աշխարհի առաջնության ուղեգրեր: Խմբերում երկրորդ տեղ գրաված թիմերը կհայտնվեն փլեյ-օֆֆ փուլում, որտեղ նրանց կմիանան Ազգերի լիգայի միջոցով այդտեղ հայտնված 2 հավաքականներ: Հենց այս թիմերը 2022 թ. մարտին կորոշեն Աշխարհի 2022 թ. առաջնության վերջին 3 ուղեգրերի տերերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում