Լա լիգան հաղթելը շատ դժվար է. Ռակիտիչ

Լա լիգան հաղթելը շատ դժվար է. Ռակիտիչ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրի «Բարսելոնա»-«Ատլետիկ» խաղից հետո տպավորություններով է կիսվել հաղթական գոլի հեղինակ Իվան Ռակիտիչը:

«Մենք մեծ դժվարությամբ մտանք խաղի մեջ: Շատ ուրախ եմ, որ խփեցի մրցաշրջանում առաջին գոլս: Տարօրինակ էր, որ այսքան ժամանակ ես չէի կարողանում գոլ խփել: Ինձ նյարդայնացնում էր, բայց հիմա ուրախ եմ, որ կարողացա օգնել թիմին:

Լա լիգան հաղթելը շատ դժվար է: Խաղերը համառ են և դժվար: Չեմպիոնական պայքարում «Ռեալը» ֆավորիտ է, ինչպես և մենք: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Նրանք կենտրոնացած են իրենց խաղերի վրա, մենք՝ մեր: Ցանկանում ենք ամեն ինչ անել յուրաքանչյուր խաղում հաղթանակի հասնելու համար, ասել է Ռակիտիչը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում