Միլանը ցանկանում է թիմում պահել խորվաթ հարձակվողին

Միլանը ցանկանում է թիմում պահել խորվաթ հարձակվողին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am«Միլանը» նախատեսում է գնել հարձակվող Անտե Ռեբիչի տրանսֆերը:

Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականը:

Իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այս ամառ «Միլանը» բանակցություններ կսկսի «Այնտրախտի» հետ խաղացողին ձեռք բերելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում