VBet Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան հաղթեց 10 հոգով մնացած Գանձասար-Կապանին ու դուրս եկավ եզրափակիչ

VBet Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան հաղթեց 10 հոգով մնացած Գանձասար-Կապանին ու դուրս եկավ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amԿայացավ VBet Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը։ «Գանձասար-Կապանն» ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու պարտություն կրեց 0-2 հաշվով։

Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի պորտուգալացի ֆուտբոլիստ Անժելո Մենեզեսն ու թիմերն ընդմիջման գնացին 0-1 հաշվով։

Երկրորդ կեսի միջնամասում՝ 70-րդ րոպեին կապանյան թիմը մնաց 10 հոգով․ մրցավարը ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց Դավիթ Տերտերյանին։ 10 րոպե անց՝ խաղի հիմնական ժամանակի ավարտին Վարդան Մինասյանի սաները ևս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը․ գոլի հեղինակ դարձավ Գուֆրանը։

Այսպիսով, ընդհանուր դիմակայությունում հաղթելով 3-0 հաշվով «Արարատ-Արմենիան» գավաթի եզրափակչի ուղեգիր ձեռք բերեց, որտեղ տիտղոսը կվիճարկի «Նոայի» հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում