Լա լիգա․ Ռեալը առանց դժվարության հաղթեց Մալյորկային ու դարձյալ գլխավորեց աղյուսակը

Լա լիգա․ Ռեալը առանց դժվարության հաղթեց Մալյորկային ու դարձյալ գլխավորեց աղյուսակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՖուտբոլի Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Ռեալը» ընդունել է «Մալյորկային»։

Զինեդին Զիդանի թիմը առանց դժվարության կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Հանդիպման 19-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, «արքայական» ակումբի առավելությունը տուգանայինից կատարած չքնաղ հարվածող կրկնապատկեց Սերխիո Ռամոսը։ Խաղն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով՝ 2-0։

Այս արդյունքից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցնում է 68-ի ու հավասարվում է «Բարսելոնային»։ «Արքայական» ակումբը լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում է կատալոնական ակումբին ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում