Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի հետ

Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՀայաստանի և Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի երկու երկրների ազգային հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Խաղը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հայաստանի և Ալբանիայի ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են 5 անգամ:

1 խաղում հաղթել է Հայաստանի ազգային հավաքականը, 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 3 անգամ էլ հաջողության է հասել Ալբանիայի ընտրանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում