Սիրողական հանդիպման ընթացքում իրանցի ֆուտբոլիստ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սիրողական հանդիպման ընթացքում իրանցի ֆուտբոլիստ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.am: Ուկրաինական «Մետալիստ» ակումբի մարզադաշտի հարևանությամբ ընթացող սիրողական հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել:

29-ամյա իրանցին վազելիս իրեն վատ է զգացել և տապալվել գետնին:

Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել երիտասարդի կյանքը: Նշվում է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի աշխատանքի կանգը:

Հետաքննիչները քրեական գործ են բացել ՝ բնական մահ նշումով: Տղամարդու մարմինը տեղափոխվել է դիահերձարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում