Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Արարատից

Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Արարատից

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ArmSport.amՄեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Վալերի Հովհաննիսյանը լքել է Երևանի «Արարատի» գլխավոր մենեջերի պաշտոնը։

ArmSport-ը կապ է հաստատել Մոսկվայում գտնվող Հովհաննիսյանի հետ, որը հաստատել է, որ սեփական որոշմամբ հեռացել է ակումբից, բայց ձեռնպահ է մնում այս պահին լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կոմիտեն որակազրկել էր Վալերի Հովհաննիսյանին մինչև 29․06․2020թ․՝ Բարձրագույն խմբի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-«Արարատ» խաղի ընթացքում մրցավարի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում